Վերջին լուրեր

ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Վահե Հակոբյանի տանը. կնոջը տեղափոխել են Էրեբունու քննչական բաժին

ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, Սյունիքի մարզի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի և կնոջ՝ PARA TV լրատվամիջոցի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանի տանը:

Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի բարգավաճ և բարեկամական երկիր, սակայն երկրի ներսում տիրող իրավիճակը նրա ներքին գործն է։ 

Չարի՛ք, քեզ քիչ ժամանակ է մնացել, կգանք. Բագրատ Սրբազանին բերման են ենթարկել

Բագրատ Սրբազանը բերման է ենթարկվել: Նրա տանը քննչական գործողություններ իրականացնելուց հետո նրան նստեցրեցին մեքենա և տարան անհայտ ուղղությամբ: Սրբազանը կարճ խոսք ասաց. «Չարի՛ք, լավ լսի, ինչ էլ ուզում ես անես, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել, դիմացիր, կգանք»:

Չեմ բացառում, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո տրվի մասնավորին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ–ի պետականացման գործընթացի մասին ես տարիներ առաջ մտածել էի, որ դա պետք է լինի պետական կամ գոնե պետական մասնաբաժնով։ Եթե օրենքով նախատեսված ընթացակարգերը ենթադրում են գործարարին փոխհատուցում, ուրեմն կլինի։ Ամեն ինչ օրենքով է լինելու։ Երաշխավորում եմ, որ օրենքի տառից չի շեղվելու: Այս մասին այսօր ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը:

Լոռու մարզում վիճաբանություն է տեղի ունեցել 19-ամյա տղայի և 54-ամյա տղամարդու միջև․ վերջինը մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին գյուղ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Տարոնի բաժին և հայտնում են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։

Փաշինյանը տարածել է ընդդիմության «Հեղաշրջման պլանը», Աննա Հակոբյանն անդրադարձել է թեմային՝ վիրավորական ակնարկներ անելով Տեր-Պետրոսյանի հասցեին

Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է թեմային՝ վիրավորական ակնարկներ անելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին․ «Բայց մի տեսակ նեղված եմ։ Չեմ հասկանում, բա էն «ազգակործան պատուհաս»-ը, յուր աղանդավորականներով հանդերձ, ինչո՞ւ հիշատակված չէ պետական հեղաշրջման պլանում։

Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ, պատրաստ եմ ընդունել նրան ու իր խոսնակին և ապացուցել հակառակը. Փաշինյան

Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։ Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել հակառակը, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: