Վերջին լուրեր

Միքայել Սրբազանին էլ, Դավիթ Համբարձումյանին էլ կողմ ենք, ստորագրությունները կան. Լևոն Քոչարյան

Դավիթ Համբարձումյանի մասով ճիշտ չեն գնահատականները, մենք չենք ասել՝ կողմ չենք նրա թեկնածությանը, հակառակը՝ հրապարակային հայտարարել ենք, որ կողմ ենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Բասեինն ու շոգեբաղնիքը խցկել են գրպա՞նդ, «թnւլափա՞յ» են շպրտել, որովհետև դու մարտի 1-ին ժողովրդին սպшռնու՞մ էիր, Քոչարյանի գեներալ, դա՞ է քո ուսադիրների գինը. Արշակյանը՝ Օհանյանին

«Ամբողջ օրը զինվորական խրամատից եք խոսում, ձեզ դրել եք զինվորական փորձագետի տեղ, մեծ-մեծ խոսում եք: Այս մասին ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

Մատվիենկոն սուրճի բաժակ է նվիրել Ալեն Սիմոնյանին. Factor.am

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից թանկարժեք նվեր է ստացել։ Այս մասին գրում է Factor.am-ը: Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի» Մատվիենկոն Սիմոնյանին սուրժի բաժակ է նվիրել` իր տակդիրով։ Նվերի արժեքը կազմել է 120 հազար դրամ։ Նշվում է, որ նվերի գնահատումն իրականացվել է ռուս գործընկերների կողմից փոխանցված տեղեկատվության հիման վրա։

«Սեր». Խորեն Լևոնյանի կինը հարսանիքից հետո հրապարակում է արել

Ողջ համացանցը վերջին օրերի ընթացքում քննարկում է Խորեն Լևոնյանի և Էմմա Ազիզյանիի հարսանիքի դրվագները։ Դերասանի կինը՝ Էմման, ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել ու գրել.

Հայտնի է` ովքեր են կալանավորվել «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակի խուզարկությունից հետո

«Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակի խուզարկությունից հետո կալանավորվել են «Տաշիր գրուպ» խմբի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրենն ու անշարժ գույքի գործակալը։ Այս մասին գրում է Armlur.am–ը` հղում անելով իր աղբյուրներին

Եկեղեցու հովանու ներքո հասակ առած հայորդիներ, պաշտպանե՛ք մեր սրբությունները․ Վեհափառ Հայրապետ

Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացության հանդիսավոր բացման արարողությունը։

Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը. Փաշինյան

2020-21 թվականներին Կտրիճ Ներսիսյանը հանդես եկավ իշխանությունների հրաժարականի կոչով։ Դրանից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային, ժողովուրդը վստահության քվե տվեց կառավարող թիմին։ 

Տանտերը պատուհանից հանել է կնոջն ու 2–ամյա երեխային, մյուսներին չի հասցրել հանել. մանրամասներ պայթյուն–հրդեհից

Հարեւանները պատմեցին, որ ընտանիքը վարձով էր բնակվում շուրջ 6 ամիս։ Այս տանը բնակվել են երիտասարդ ամուսինները իրենց երկու տղաների հետ։ Ընդ որում, կինը հղի է, երկու շաբաթից պետք է երրորդ երեխան ունենան։ Մահացած կանայք ամուսնու եւ կնոջ մայրերն են եղել։

«Երկուսիս որոշումն էր». Էլիզ Մելիքյանը՝ իր և Հարութի բաժանման մասին

«Ինձ մոտ փոթորիկ էր նախքան իմ տեղափոխվելն ու բաժանումը, որովհետև ես շատ հարցերի պատասխաններ չունեի: Դա էր պատճառը, որ ամեն ինչ միաժամանակ եղավ: Բայց տեղափոխվելու  որոշումը վաղուց ունեի և մեկը մյուսի հետ կապ չուներ:  

Առավոտը ԵՄ-ն են գնում, կեսօրին՝ Շանհայի կազմակերպությանն են ուզում անդամակցել, երեկոյան՝ ԵԱՏՄ, իսկ գիշերն էլ «խաղեր են տալիս» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ. Շարմազանով

Առավոտը ԵՄ-ն են գնում, կեսօրին՝ Շանհայի կազմակերպությանն են ուզում անդամակցել, երեկոյան՝ ԵԱՏՄ, իսկ գիշերն էլ «խաղեր են տալիս» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: