ենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը, կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները և թույլ կտանք մեր կրոնական գործիչներին գործել այնտեղ։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Չիմանաք հուլիսին միշտ հով ապրելու եք, գալու է նաև տժժալու ժամանակը»,- գրել է նա:
Երեկ՝ հուլիսի 4-ին, Հրազդան մարզադաշտում կայացավ երգչուհի Զեմֆիրայի երևանյան մենահամերգը: Համերգը բացվեց «Նեմրա» ռոք խմբի ելույթով, որից հետո շուրջ 2 ժամ երկրպագուները սրտատրոփ սպասում էին երգչուհու հետ հանդիպմանը: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում, ու մինչ գալս կարդացել եմ ձեր երկրի մասին, այսպես ասած՝ նախապատրաստվել եմ: Օդանավակայանից արդեն հասկացա, որ այն, ինչ ասում էին ձեր մասին, ճիշտ է: Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու ու անձամբ ձեզ հետ ծանոթանալու համար: Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք»,- ասաց Զեմֆիրան:
Երևանում հուլիսի 5-ի երեկոյան ժամերին, հուլիսի 6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր կողմից «Opel» մակնիշի մեքենաների վարորդներին «համբալ» անվանելու գործով վարորդների հայցը դատարանը մասնակի բավարարել է: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը:
Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում։
Մեր ազգը շատ բաժանված ազգ է՝ մեկն ընդդիմադիր է, մեկն՝ իշխանական, կան արևմտամետներ և ռուսամետներ, մեկը պահպանողական է, մյուսն՝ ազատական և այլն: Այս բաժանումը ստեղծվել է, որ մեզ հեշտ կառավարեն: Մինչդեռ միակ բաժանումը, որ մեր մեջ պետք է լինի հետևյալը պետք է լինի՝ կլինենք կառուցող, թե՞ քանդող: Այս մասին Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում ունեցած իր ելույթում ասաց Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը:
ԱԱԾ–ի դիմաց հավաքված ժողովրդի դիմաց փաստաբան Արամ Վարդևանյանն ընթերցեց Սամվել Կարապետյանի ուղերձը։