Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։
Գործարար Սամվել Կարապետյանի աջակիցներից 10 անձ է բերման ենթարկվել Երևան քաղաքի քննչական վարչություն, այդ թվում՝ Տաշիր քաղաքից, News.am-ին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Լրագրողներն այսօր խորհրդարանում հարց ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ հետաքրքրվելով մամուլում շրջանառվող տեղեկություններից, ըստ որոնց՝ Մայր Աթոռում իրավապահները գործողություններ են պլանավորում իրականացնել:
Դուք չեք, որ մեզ պետք է ասեք. հանգիստ նստե՛ք տեղներդ. Լուսինե Բադալյանը՝ ընդդիմադիրներին
Աշխարհում տեռորիստներն ասոցացվում են վախկոտության, ճղճիմության, մարդկային ամենացածր արժեքների և առհասարակ անսկզբունքայնության հետ, որովհետև թույլ, ստոր, վախկոտ, նենգ, ողորմելի մարդը կարող է գնալ և տոռորիզմ իրականացնել: Վառ օրինակն այս դահլիճում, այս շենքում իրականացված «հերոսներն են», որոնք, ի դեպ, սերում են Դաշնակցությունից. Վահագն Ալեքսանյան