Վերջին լուրեր

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է հայկական և ադրբեջանական կողմի հանդիպումը։ Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Դա իմ ցավոտ թեման է եղել». Անահիտ Սիմոնյանը՝ ԱՄՆ-ում գործունեություն ծավալելու և Հայկոյի մասին

ARTN TV-ի տաղավարում Աշոտ Ղազարյանին հյուրընկալվել էր Անահիտ Սիմոնյանը։

«Մեր ժողովուրդը սիրում է ուրիշի անկողին մտնել». Արա Ղազարյանը՝ Խորեն Լևոնյանի ամուսնության և քննարկումների մասին

Արա Ղազարյանը և Մհեր Բաղդասարյանը օրերս տեղադրեցին «Օձի Լեզու» հաղորդման հերթական թողարկումը։

Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը բավարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։

Գլխավոր դատախազը՝ ԱԺ-ում երեկվա ծեծկռտուքի մասին. բացառիկ

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած աղմկոտ միջադեպին, որի ականատեսն անձամբ նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, կարծես թե, իրավական հետևանքներ չի ունենալու:

ՔՊ–ից արձագանքել են Հայր Ասողիկի հայտարարությանը

Ինչպես արդեն հայտնել ենք, Ասողիկ աբեղա Կարապետյանն անիծել էր բոլոր նրանց, ովքեր երբևէ հանդգնություն կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ «պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո Օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները»:

Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ

Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»:

Ուշքի եկե’ք և ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով, խելքով, հավատքով. Վիգեն Սարգսյան

Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ ավելի գթասիրտ եվ մարդասեր անձնավորություն դժվար է գտնել։ Նա առհասարակ խոսք շռայլող չէ։ Նրանից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված եվ թիրախային է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Սևանի ափին 900-ից ավելի գույք է ստուգման փուլում. Օհանյանը միակը չէ, էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան

Սեյրան Օհանյանի գույքը միակը չէ, որն այս պահին գտնվում է ակտիվ քննության փուլում, այնտեղ էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գույքեր կան, որոնք ինչպես քրեական վառույթով են քննության առարկա, այնպես էլ մեր պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում են ստուգում: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: 

Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես շատ իշխանականներ, հեղափոխությունից հետո նոր տան տեր է դարձել։