Վերջին լուրեր

Բրյուսել այցի ժամանակ մեզ հարց է հնչել, արդյոք ուզո՞ւմ ենք դառնալ ԵՄ անդամ, և ես պատասխանել եմ, այո, ուզում ենք դառնալ. Փաշինյան

Բրյուսել այցի ժամանակ մեզ հարց է հնչել, արդյոք ուզո՞ւմ ենք դառնալ ԵՄ անդամ, և ես պատասխանել եմ, այո, ուզում ենք դառնալ: Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է վարչապետ Փաշինյանը:

«Ապագա կա, կա ապագա» կարգախոսը զարգացնելով՝ հիմա արդեն ասում եմ՝ «Ապագան այսօր է». Փաշինյան

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդի վստահության քվեն ստացավ «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով: Այսօր արդեն հերթական խորհրդարանական ընտրություններից 11 ամիս առաջ կարող եմ հայտարարել, որ այդ կարգախոսը իրագործվում է և իրագործված է: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը կարող է միավորել հայ ժողովրդին և իր խոսքն ասել ընտրությունների ժամանակ, ուստի Փաշինյանը փորձում է արժեզրկել այն. Արա Աբրահամյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է արժեզրկել Հայ Առաքելական Եկեղեցին նրա դեմ իր գործողություններով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։