Վերջին լուրեր

«Ռոսավիացիա»-ն թույլ է տվել Սոչիից և Միներալնիե Վոդիից դեպի Գյումրի չվերթներ իրականացնել

«Ռոսավիացիա»-ն «Ռոսիա» և «Աերոֆլոտ» ավիաընկերություններին թույլ է տվել Սոչիից և Միներալնիե Վոդիից դեպի Շիրակի մարզի Գյումրի քաղաք ուղևորների և բեռների կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնել։ Այս մասին նշված է գերատեսչության համապատասխան հրամանում։ 

Եթե մտահոգություն չլիներ, պրոցես չէր իրականացվի. ՄԻՊ-ը՝ Սամվել Կարապետյանի հնարավոր nւնեզրկման մասին

Ես բազմիցս իմ հարցազրույցների շրջանակում նշել եմ՝ եթե առնվազն այս հարցերի վերաբերյալ մտահոգություններ չունենայի, այդքան պրոցեսներ չէինք իրականացնի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, անդրադառնալով լրագրողի՝ Սամվել Կարապետյանի հնարավոր ունեզրկման գործընթացին:

Թրամփի ընկերը, «օտար գործակալը» և ՊՍԺ-ի նախկին սեփականատերը․ ո՞վ է ՀՀ տարածքում ճանապարհ «վարձակալելու» առաջարկի հեղինակը․ Mediamax.am

Նա առաջին անգամ Դոնալդ Թրամփի հետ գործ է ունեցել 1985 թվականին՝ վերջինիս վաճառելով Alexander՛s խանութների ցանցի բաժնետոմսերի 20 տոկոսը:

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ

Հուլիսի 17-ի և 18-19-ի կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ի առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ 

Մի՛ բրթի․ եթե մեկդ Նիկոլի մասին մի բան ասի, տեսեք՝ ինչ եմ անելու․ վեճ՝ կառավարության դիմաց

Վարդաշենի 68ա և 66/1 հասցեներում գտնվող հանրակացարանների բնակիչներն այսօր՝ հուլիսի 11-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ ի վերջո գործադիրը լուծի իրենց խնդիրը. վթարային շենքերից բնակիչներին դուրս բերեն եւ ապահովեն բնակարաններով։

Ալեն Սիմոնյանն ամուսնալուծվել է

Irakanum.am-ի տեղեկություններով`օրերս ամուսնալուծվել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Մարիամ Մարգարյանը։ Նրանք դիմել են Արդարադատության նախարարության ՔԿԱԳ կենտրոն և հայտնել ամուսնալուծվելու իրենց ցանկության մասին։ Եվ, օրենքի համաձայն, նրանց տրվել է մի քանի ամիս ժամանակ, որպեսզի գործընթացն ավարտին հասցվի։

Էջմիածնի նախկին քաղաքապետի սկեսրոջը կհրավիրեն ՀԿԿ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի շուրջ սեղմված օղակը հասել է այն կետին, որ առաջիկա օրերին նրա սկեսրոջը կհրավիրեն Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության:

Փաշինյանի համբերության բաժակը լցվել է, երբ զեկուցել են՝ Սիմիդյանը կձախողի COP-17-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրությամբ ՀՀ շրջական միաջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ազատվեց նախարարի պաշտոնից:

Պեսկովն արձագանքել է ՀԱՊԿ–ից դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

Տեսնում ենք, որ Երևանը վերջին մի քանի տարիներին տարբեր ուղղություններով բալանսավորման է ձգտում, տեսնենք, թե կոնկրետ ինչ կբերի ԵՄ-ի հետ մերձեցումը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։