Այնպես, որ, եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարածված է 7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումն մեր կառավարության կողմից:
««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներքին պայմանավորվածություն ունեն, որ Խաչատուրյանն ակտիվ մասնակցություն ունենա խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Կարելի է ասել՝ Խաչատուրյանը անձամբ Փաշինյանից «հրահանգ» է ստացել դուրս գալ «մարդկանց մեջ», ջերմ շփումներ ունենալ, խոստանալ նրանց, որ տարբեր հարցերի արագ լուծում կտրվի, ու դրա մասին զեկուցել Փաշինյանին:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատում է ՀՀ բոլոր քաղաքների ՀԷՑ ղեկավարներին․ գրեթե բոլոր մարզերի խոշորացված համայնքների ՀԷՑ-ի ղեկավարներին արդեն ասվել է, որ դիմում գրեն ու հեռանան: Իսկ մնալու պայմանն այն է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նրանք պետք է աշխատեն իշխանությունների հետ․ եթե մերժում են, պետք է ազատման դիմում գրեն:
Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն անցնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ադրբեջանցի պատգամավոր Հասանգուլիևը հայտարարել է, որ «Մե՛նք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը, ինչպես նաև 1988 թվականից ի վեր Արցախում կառուցած ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի։
Բոլորն, ովքեր հիմա ամենաշատն են խոսում ընտրությունների դեմ, ամենաշատն են աշխատում ընտրությունների համար: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին:
Զանգեզուրի միջանցք կոչեցյալն ինչո՞ւ է այսօր քննարկման թեմա մնում բանակցային սեղանին։ Այս մասին խոսել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում։
Այսօր, ըստ էության, քաղաքական դաշտում կա 2 մեծ միավոր՝ մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժն է, որի ծավալները դժվար է հիմա կանխատեսել։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ 2-րդ նախագահի՝ Սամվել Կարապետյանը ունի բոլոր հնարավորությունները քաղաքական դաշտ մտնելու համար․
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին։
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ երեկ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։ Սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ոչ մի տեղ, ոչ մի գովազդում, ոչ մի պաստառում չի նշվել, որ կառավարությունն ու «Դոպինգ սփեյս»-ն են Լոպեսի համաշխարհային շրջագայության շրջանակում կայանալիք այս համերգի հովանավորն ու կազմակերպիչը։ Այս մասին գրում է «Ազատությունը»:
Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային, և այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետ՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ։ Այս մասին 5–րդ ալիքին տված հարցազրույցում նել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Մեղրիով ճանապարհի թեմային։
Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը Look&Face հաղորդման եթերում խոստովանել է, որ իր սիրտը զբաղված է։
Առաջիկա շաբաթասկզբին ՀԷՑ-ը պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթացներ՝ միաժամանակ։ Այս մասին գրել է «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։