Նա նշել է, որ, տարածաշրջանի հարևան երկրներին հավանաբար օգուտ չի լինի, որ ինչ-որ դրսից, ինչ-որ մեկը միջամտի այստեղ, բայց Հայաստան մի դիրքորոշումը իրենց համար շատ կարևոր է:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում օրերս մեղադրանք է առաջադրվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանին, որպես խափանման միջոց՝ կիրառվել է գրավը։ Հակակոռուպցիոն կոմիտեից չհերքեցին լուրը, սակայն չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ։
ՀՀ վարչապետը «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է. « Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը կունենան շատ կարևոր, շատ շոշափելի և իրականում աննախադեպ օգուտներ, քանի որ Հարավային Կովկասից մենք այժմ երկաթուղի չունենք, որը Իրանը կմիացներ Ռուսաստանին»: Վաշինգտոնում Երևան-Բաքու հռչակագրի ստորագրումից հետո ևս Հայաստանի վարչապետը ներդրումային առաջարկներով դիմել էր Ռուսաստանին և Իրանին:
Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում, լրագրողներին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Երգչուհի Գաբի Գալոյանը մայրիկ է դարձել: Ծնվել է երգչուհու դուստրը։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամի միջոցով։
Շամշյանի տեղեկություններով` «Toyota»-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հաշվեկշռում և սպասարկում է թաղապետ Ռոմիկ Մխիթարյանին, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում և բժիշկների կողմից բուժօգնություն ստացողն ինքն է եղել:
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը նոր էջ բացեց, «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում։ Այդ մասին IRNA-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը․
Այսօր, «Հրապարակ» կայքում ես ուշադիր ընթերցեցի պատմաբան Վահագն Հակոբյանի ընդարձակ հոդվածը՝ «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» տերմինների շուրջ ծագած և առայժմ չմարած բանավեճի առիթով: «Հայոց պատմություն» անվանումը քաղաքական առումով երբևէ քննության առարկա չի հանդիսացել ո՛չ պետական պաշտոնյաների, ո՛չ էլ պատմաբանների կողմից, քանի որ այն ընկալվել է թե՛ որպես Հայաստանի, թե՛ որպես հայերի, այն է՝ Հայ ժողովրդի, թե՛ որպես հայ գաղթավայրերի պատմություն:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ մինչ նրանց ժամանումը՝ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել ու ստեղծել էին արհեստական խցանում և միայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:
Հայաստանում ևս իրավիճակը մտահոգիչ է։ Այս մասին նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ: