Վերջին լուրեր

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը

Ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնել է Vatican News-ը:

Որոշ ազգեր մեծանում են գնդակին հարվածելով,իսկ հայերը՝ ծանրաձող բարձրացնելով

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան ֆեյսբուքի պաշտոնական էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 109 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակված Գարիկ Կարապետյանին և փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին։

Գիշերը թշնամին շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ

Այս գիշեր ժամը 00:30-ից մինչև 01:19-ը Սյունիքի մարզի Խնածախ գյուղում անդադար կրակոցներ են լսվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղացիներից մեկը:

Իրական Հայաստանում ես ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». կիրանցի երիտասարդ

«Կլինի՞, որ մյուս անգամ, երբ տուրիստնի բերեք Կիրանց, ես լինեմ գիդը և ես ներկայացնեմ Իրական Կիրանցը։ Իրական Կիրանցը մի փոքր վերևից ավելի լավ է երևում»,-գրում է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։

Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը

Հայ մարզիկը 5-րդ ռաունդում վաստակել է 14,449 միավոր և դարձել չեմպիոն:

«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին․ Hetq.am

«Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչեւ վերջերս Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-AAB եւ EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Այս հայտնիները դադարեցին հետևել Անիի էջին`Անդրեի մասին սկանդալային գրառումից հետո. ովքեր են նրանք

StarNews.am-ը տարեսկզբին բացառիկ կերպով հայտնեց, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են։

Մի րոպե չեմ կասկածում, որ կա հարություն, այն որ ես այստեղ նստած եմ, միայն Աստված է արել, սա մարդկային խելքի բան չէ. Վարդան Ղուկասյան

Ղուկասյանը նշեց, որ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցու պատին գրված է՝ «Թաղեցյալ լինիմ, բայց ոչ խոնարհվիմ», արժանապատվությունը ոտնահարելով, մեզ խաղաղություն պետք չէ:

Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի, որ մեր աղջիկներն ապահով ման գան Գյումրիում, Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին

Այսօր ընդդիմությունը կարողացել է իր քվեներով ճանապարհ հարթել ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի համար։ Ես մեծ հույս ունեմ, որ ՀՀ-ում ընդդիմությունը կկարողանա ճանապարհ հարթել ապագա իշխանափոխության համար, թե ինչ ճանապարհով դա կլինի, դա այլ հարց է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։